փակել փակել

Ձիգ տու քաշի

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Ձիգ տու, քաշի՛, ա՜յ եզը,
	Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
Լուծդ մաշի, ա՜յ եզը,
	Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
Աստված պահե քո տերը,
	Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
Մինն էլ տաշի, ա՜յ եզը,
	Արա հո՜, հո՜, ա՛րա հո՜,
	Արա հո՜, ա՛րա հո՜։

Մեր գութանը օդած ա,
Եզանց ուսը նոթած ա,
վարե՛ վարը, ա՜յ գութան,
Հազիվ խոփը զոդած ա։

Շողքն ընկավ ծմակին,
Աստված կտա մշակին,
Սուր գութանը ծիր գնաց,
Տեր-մշակը քամակին։

Սերմե՛, սերմե՛, ա՜յ մշակ,
Սուրբ ա, սուրբ ա քու փեշակ,
Մինը հազար տուր, աստված,
Քեզ ձեն կտան տեր-մշակ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)