Սեր չես քաշել, որ իմանաս սերն ինչ է,
էրված վառված սիրտս իզուր մի տանջե,
Բեմուրվաթ մի լինի վերքիս մհլամ* դիր,
Ինձ տանջելով մի ղրկի օտար երկիր։
Գաբրիել հրեշտակը քեզ պես անգութ չեր,
Վերևից անցնելուց բարձր կկանչեր,
Բայց քո սիրտը անգութ, երկաթ ու քար է,
Արարքդ տանելուն սիրտս անճար է։
x
x
x
Դու էլ ինձի նման էրվիս խորովիս։
* մհլամ ֊ Բույսերից պատրաստված դեղամիջոցը կտորի (բիազ) վրա քսված վիրակապ։