Լուսնակը ցոլաց, գնաց,
Դեմ առավ ամպին, մնաց.
Սրտով սիրած անուշ յարս
Ինձ թողեց, հեռու գնաց։
Ա՜յ բաղմանչի, բաղմանչի՛,
Շիվ կա՝ շվի նման չի.
Հարս ու աղջիկ շատ եմ տեււել,
Մեկն իմ յարին նման չի։
Արա՛զ, ջրիդ եմ կարոտ,
Բլբուլ եմ վարդի կարոտ,
Հեռու տեղից յարս թող գա,
Քաղցր լեզվին եմ կարոտ։
Լուսնա՛կ, դու անցիր, գնա,
Կանգ առ ու էնպես գնա.
Որտեղ իմ յարին կտեսնես,
Բարև տուր, անցիր, գնա։