փակել փակել

Առ սիրուհի

Խոսք:
Երաժշտություն:
Գիշեր ցերեկ կը հառաչեմ,
Ա՜խ, օրիորդ քո սիրուդ,
Սեւ աչերուդ վարդ այտերուդ
Զարնուեցայ, ի՞նչ օգուտ։

Գիտես անգութ, որ պատանին
Չի դիմանար այս ցաւոյն,
Քեզի համար ալ չի դադրիր,
Աչքիս արցունքն օրն ի՛ բուն։

Քեզի համար թափառական,
Ես սար ու ձոր ինկեր եմ,
Քեզի համար ոչնչացեր,
Ոսկոր ու մորթ եղեր եմ․
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)