Ախ մի՛ քաշիր, ախ քաշելով դաղված եմ,
Ի՞նչ ես անըմ, պրծիր, արա՛ ճար ինձի,
Քեզնեն ա, որ խելք ու մտքով շաղված եմ,
Դու ես խաբար, չունեմ ուրիշ յար ինձի։
Թե դրիստ ինձի յար ես, հաստատն ասա,
Թե չէ, զոռի բան չէ, էս մին հավաս ա,
Էրվում ա ջիգարս, լցրու շաքասա,
Քո ձեռնով տուր կարմիր գինի, սար ինձի։
Երբ կըլներ հովանար էրված ջիգարս,
Խեղդավ ինձ քու ջահդեն նամուս ու առըս։
Ես էսպես մնալով, ի՞նչ կիլնի ճարս,
Ե՛կ, մի թող էս հալով շուխ նիգար ինձի։
Իմանո՞ւմ ես աջաբ, ես ի՛նչ եմ քաշում,
Ջիվան ումբրս ա, որ ճամփիդ եմ մաշում,
Յաղի էշխովդ ինձի չո՞ւմ ես թարաշում,
Հալբաթ պետք ա անես ըխտիբար ինձի։
Մուրվաթ արա ինձի, ես մին անճար եմ,
Մինչև ե՞րբ համբերեմ, ես մակամ քա՞ր եմ,
Ես Չերքեզն եմ, միթե քեզի նոքա՞ր եմ,
Հերիք ա չարաչար զուլումքար ինձի։