փակել փակել

Երգ սիրոյ

Խոսք:
Երաժշտություն:
Ես սիրեր եմ մի զոյգ աչեր
Նման փայլուն աստղերի
Նրանք խորն են որպէս եթեր
Նման յուզուող ջրերի։

Ես գերուեցայ նոցա փայլից,
Արար աշխարհ մոռացայ,
Չքնաղ կոյսին ջերմ կարօտից,
Աշուղ դարձայ երգ հիւսեցի։

Կանանչ կարմիր փունջ կապեցի
Որ իմ սիրած եարին տամ
Նա անգութ էր ձեռքէս չառաւ․
Թողուց որ սեւ բախտս լամ։

Բայց այն կոյսը անտարբեր էր
Սէրըս նշան չէր գրաւում,
Իմ վառ սէրը լոկ ցընորք էր,
Նա տեղ չունէր աշխարհում։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)