փակել փակել

Կողպա յայլի

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Կողպա ելան սելերը,
Կտրան հոգուս թելերը,
Կամա՛ց քշեք սելերը,
Կապեմ չուլքուս թելերը։

	Ալ էղնիմ, ալ էղնիմ,
	Դոշիդ վրա խալ էղնիմ.
	Թուշդ պագնեմ զօր-գիշեր,
	Ես քո սիրած յարոն եմ։

Աղջի՛, գնանք մեր բախչեն,
Բանանք մեր սրտի բոխչեն,
Պագըմ դու տուր, պագըմ՝ ես,
Թող դուշմաններն ամաչեն։

	Ալ էղնիմ, ալ էղնիմ,
	Դոշիդ վրա խալ էղնիմ.
	Թուշդ պագնեմ զօր-գիշեր,
	Ես քո սիրած յարոն եմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)