փակել փակել

Ալագյազ

Խոսք: Հովհաննես Հովհաննիսյան
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Ալագյազ բարձր սարին,
Ձյուն ա կիտվել կատարին.
Սարի՛ ճամփեք, բա՛ց ելեք,
Երթամ, հասնեմ իմ յարին։
	Օ՜յար, օ՜յար,
	Ա՜յ սարեր, ա՜յ սարեր,
	վա՜յ արևոտ սարեր․
	Կանաչ արոտ սարեր.
	Օ՜յար, օ՜յար,
	Օ՜յ, օ՜յ, օ՜յ,
	Օ՜յ, օ՜յ, օ՜յ։

Ա՜խ, իմ ճամփեն քարոտ ա,
Սիրտս էրված, յարոտ ա,
Ղարիբի օրն ըլնի սև,
Ազիզ յարի կարոտ ա։
	Օ՜յար, օ՜յար...


Յարիս տեսա, լալիս էր,
Լալիս, գլխին տայիս էր,
Ճամփա՛ տվեք, ա՛յ սարեր,
Ձեռով արի, գալիս Էր։
	Օ՜յար, օ՜յար...

Էն ի՞նչ ղուշ ա էն քարին,
Սիրտս կաթում ա արին,
Ա՜յ իմ թառլան, թև՛ տուր ինձ,
Թռչեմ, հասնեմ իմ յարին,
	Օ՜յար, օ՛յար...
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)