Բոբիկ մի՛ գա, բաղը փուշ է,
Թաղերով արի,
Ոտիկներդ շատ քնքուշ են,
Շաղերով արի։
Թեպետ մերդ միշտ զգույշ է,
Բայց քնած է, գիշերն ուշ է,
Թաղերով արի,
Շաղերով արի։
Յար, արի, յար, արի,
Սուփրեն բացել եմ,
Գինին լցրել եմ,
Քեզ կարոտցել եմ,
Շաղերով արի,
Տաղերով արի։
Դեռ լուսինը ամպի տակ է,
Մութ արտով արի,
Քանի սիրտս քեզ պապակ է,
Ալ վարդով արի,
Թող ձեր տունը, թող ձեր բակը,
Իմ միակը, իմ հոգյակը,
Ալ վարդով արի,
Վառ սրտով արի։
Յար, արի, յար, արի,
Վարդը քաղել եմ,
Ճամփիդ շաղել եմ,
Սիրով դաղվել եմ,
Ալ վարդով արի,
Վառ սրտով արի։