փակել փակել

Արի ինձ անգաճ կալ այ դիվանա սիրտ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Ա՛րի ինձ ա՛նգաճ կալ, ա՛յ դիվանա սիրտ,
Հա՛յա սիրէ, ա՛դաբ սիրէ, ա՛ր սիրէ․
Աշխարհքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի՝
Ա՛ստուաձ սիրէ, հո՛գի սիրէ, եա՛ր սիրէ։

Էն բանն արա, վուր Աստըձու շարքումն է,
Խըրատնիրըն գըրած Հարանց վարքումն է․
Յիրիք բան կայ՝ հոգու, մարմնու կարգումն է՝
Գի՛ր սիրէ, ղա՛լամ սիրէ, դա՛վթար սիրէ։

Ե՛կ, ա՛րի սի՛րտ, մընա՛ դուն մէ դամաղի,
Հա՛լալ մըտիկ արա հացի ու աղի․
Հէնց բա՛ն արա՝ մարդ վըրէդ չըծիծաղի․
Խըրա՛տ սիրէ, սա՛բըր սիրէ, շար սիրէ։

Հըպարտութին չանիս՝ դուր գուքաս Տէրիդ,
Խոնարհո՛ւթին արա կանց քիզ դէվէրիդ,
Աստուաձ դիփունանցըն մին հոգի էրիտ․
Ա՛ղքատ սիրէ, ղօ՛նաղ սիրէ, տա՛ր սիրէ։

Սայա՛թ-Նովա, է՛րնէկ քիզ, թէ է՛ս անիս՝
Հոգուդ խաթրի մարմնուդ ումբրըն կէս անիս․
Թէ գուզիս, վուր դադաստան չըտեսանիս՝
Վա՛նք սիրէ, անա՛պատ սիրէ, քա՛ր սիրէ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)