փակել փակել

Իմ Ալագյազ

Խոսք: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Երաժշտություն: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Դու Շիրակի սրտի սյունն ես, ջա՜ն, Ալագյազ, լանջիդ մատաղ,
Հպարտ ես դու աշխարհի մեջ, ծաղիկների փնջիդ մատաղ,
Անմահական աղբյուրների քնար դառած շնչիդ մատաղ,
Խաղ եմ կանչում քո խաս լանջում, արձագանքի կանչիդ մատաղ։

Դու դարերի խորքից եկած, ոսկե հեքիաթ, իմ Ալագյազ,
Ինչեր ասես, որ չեն տեսել աչքերդ դատ, իմ Ալագյազ,
Դու մոր նման պահպանել ես որբերդ շատ, իմ Ալագյազ,
Անտերին՝ տուն, որբ հոգու սյուն, մայրական մրմունջիդ մատաղ։

Այսօր ահա, գեղեցկացել, զուգվել, նորահարս ես դարձել,
Ամեն լանջիդ մի նոր քաղաք, նրանց ոսկե վարս ես դարձել,
Արթիկտուֆով աշխարհի մեջ ադամանդե խաս ես դարձել,
Իմ անգին քար, իմ ոսկե սար, տաղասաց ղողանջիդ մատաղ։

Հին Գյումրին մեծ քաղաք դարձավ, Լենինական անուն կրեց,
Արագահոս ջրերից քո քարին անգամ նոր կյանք տվեց,
Շահենն էլ քո սրտի թասում որպես մի նոր աշուղ ծլեց,
Ջա՜ն, Ալագյազ, ոսկե սազ ես․ հնչող թառ քյամանչիդ մատաղ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)