փակել փակել

Քելե քելե

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ,
Քո գովական խելքիդ մեռնեմ,
	Սիրավոր լորիկ,
	Վիրավոր լորիկ,
	Լորիկ,
	Սևավոր լորիկ,
	Լորիկ ջան։
Քելե՛, քելե՛, քողիդ մեռնեմ,
Քո լուսընկա շողիդ մեռնեմ։

Քելե՛, քելե՛, բերնիդ մեռնեմ,
Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ։
	Քելե՛, քելե՛, ձեռիդ մեռնեմ,
	Քու հուր-կրակ սերիդ մեռնեմ։
	Քելե՛, քելե՛, աչիդ մեռնեմ,
	Քո անուշիկ պաչիդ մեռնեմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)