փակել փակել

Աննման եղնիկ

Խոսք: Զաքարյան / Գուսան (Սարգիս Մկրտչի Զաքարյան)
Երաժշտություն: Զաքարյան / Գուսան (Սարգիս Մկրտչի Զաքարյան)
Քո վառ տեսքով է կախարդված Լոռին,
Զարդերով զուգված, եղնի՛կ սարերի,
Սիրո կրակով մտար իմ հոգին,
Մեր զով հանդերի աննմա՛ն փերի։
	Գերել ես հոգիս, նազելի՛ աղջիկ,
	Լոռվա սեգ սարերի աննմա՛ն եղնիկ։

Զուլալ աղբյուրից ես ջուր եմ խմում,
Որ ասես սրտիդ խորքից է բխում,
Քո քնքուշ ձայնը հոգիս է լցվում,
Անուշ մուրազն ես իմ ջահել սրտում։
	Գերել ես հոգիս, նազելի՛ աղջիկ,
	Լոռվա սեգ սարերի աննմա՛ն եղնիկ։

Գուսան Սարգիսը իր երկրի ծոցում,
Իր սերն է գտել Լոռվա սարերում,
Քո փափագ սրտին գարուն է բերում,
Բուրմունքի նման մեր շեն աշխարհի։
	Գերել ես հոգիս, նազելի՛ աղջիկ,
	Լոռվա սեգ սարերի աննմա՛ն եղնիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)