փակել փակել

Մոտ արի

Խոսք: Վ․ Հարությունյան
Երաժշտություն: Ա․ Աճեմյան
Ո՞ւր ես դու միշտ գնում,
	Իմ սրտի երազ,
Մեր դռնով լուռ անցնում,
	Չես նայում վրաս։
Իմ անծանոթ, մտերիմ,
Մի՛ գնա, մոտ արի․․․

Քեզ ինչքա՜ն կանչեմ իմ սրտում․․․
Բայց անցնում ես դու լուռ ու տրտում։

Մոտ արի, բարեիր
	Հին ծանոթ որպես,
Իմ սրտի արևից
	Շող կտամ ես քեզ։
Ես քեզ կտամ սիրո հուր,
Չես լինի էլ տխուր։

Քեզ ինչքա՜ն կանչեմ իմ սրտում․․․
Բայց անցնում ես դու լուռ ու տրտում։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)