Լուսնյակն իջավ սարի տակ,
Կաքավը թռավ, արտերս ե՞րբ եմ հնձելու,
Քունն անուշ է ծառի տակ,
վախենամ քնեմ, խոր քնով ընկնեմ,
Արտերս մնան հնձելու։
Արտերը ծով ցորենուք,
Կաքավը թռավ, արտերս ե՞րբ եմ հնձելու,
Քեզ չեմ տեսնում օրերով,
Վախենամ քնեմ, խոր քնով ընկնեմ,
Արտերս մնան հնձելու։
Գնանք արտը քաղ անենք,
Կաքավը թռավ, արտերս ե՞րբ եմ հնձելու,
Մազերիդ հետ խաղ անեմ,
Վախենամ քնեմ, խոր քնով ընկնեմ,
Արտերս մնան հնձելու։