Անցավ ցուրտ ձմեռ, գարուն է արդ,
Սոխակի դեմ բացվել է, բացվել է վարդ։
Ո՞ւր ես, իմ սեր անգին։
Քեզ եմ փնտրում,
Գիշեր ու զօր ես քեզ եմ երազում,
Սերն է ծաղկել, ավա՜ղ, իմ սրտում։
Ես էլ մի վարդ՝ սիրով գերված,
Գիշեր ու զօր քեզ եմ երազում,
Սերն է ծաղկել, ավա՜ղ, իմ սրտում։
Ահա մեխակ ու վարդ հոտավետ
Իմ գեղատեսիլ գեղեցկուհիք նազելի։
Հոգի կտամ, հոգի, ձեզ համար,
Գեթ մի անգամ ձեզ փաթաթվեմ,
Ո՛վ իմ սիրելիք։
Մի անգամ ձեզ փաթաթվեմ,
Ձեզ փաթաթվեմ, ո՛վ իմ սիրելիք․․․