փակել փակել

Մայրիկիս

Խոսք: Ավետիք Իսահակյան
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տխուր-տրտում, քուն չունիմ։

Սարեն կուգաք, նխշուն հավքեր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովեր,
Ախր բարև բերել չե՞ք։

Հավք ու հովեր եկան կշտիս,
Անձեն դիպան ու անցան,
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն։

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրիկ ջան,
Երնե՜կ, երնե՜կ երազ լինիմ,
Թռնիմ մոտդ, մայրիկ ջան։

Երբ քունդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբույր տամ,
Սրտիդ կպնիմ վառ կարոտով,
Լամ ու խնդամ, մայրիկ ջան...
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)