փակել փակել

Եղսո ջան (Զուգերգ)

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
  »Խումբ«
Եղսոն նստե, կով կկթե,
Հակոն էկե, դուռ կտփե,
Եղսոն կուզե, շատ բան կուզե,
Առանց խոստում դուռ չի բանա,
Հակոն կըսե, «կուտամ», կըսե,
Ինչ որ յարիս սիրտն ուզենա։
Հո՜, հո՜, հո՜, հո՜, հո՜, հո՜,
	Եղսո ջան։

  »Եղսո«
Գոտիկ կուզեմ սադաֆ շարած,
Մաշիկ կուզեմ ոսկով կարած։

  »Խումբ«
Կոտրուկ մեջքին գոտիկ կուզե,
Քոթուկ ոտին մաշիկ կուզե։

  »Հակո«
Աչքիս վրա, գնամ, առնեմ,
Քո կարոտից մի՛ թող մեռնեմ։

  »Խումբ«
Ուզե, Եղսո, էլի ուզե,
Ասա, էլ ի՞նչ քեզ կսազե։

  »Եղսո«
Մատնոց կուզեմ, գոհար շարեմ,
Ակնոց կուզեմ, նամակ գրեմ։

  »Խումբ«
Գերան մատին մատնոց կուզե,
Բարդան քթին ակնոց կուզե։

  »Հակո«
Ասա, էլ ի՞նչ կուզես, առնեմ,
Սիրո՛ւն Եղսո չա՜րդ տանեմ։

  »Խումբ«
Ուզե՛, Եղսո՛, էլի՛ ուզե,
Ասա, էլ ի՞նչ քեզ կսազե.
Հո՜, հո՜, հո՛, հո՜, հո՜, հո՜,
	Եղսո՛ ջան։

  »Եղսո«
Զարդեր կուզեմ վզիս կախան,
Սիրտդ կուզեմ, հետը խաղամ։

  »Խումբ«
Երկար վզին զարդեր կուզե,
Հա՛մ սիրտ կուզե, հա՛մ սեր կուզե։

  »Հակո«
էդ ի՞նչ ասիր, իմ Եղսո ջան,
Քո էդ եղնիկ սոյին ղուրբան։

  »Խումբ«
Դե դուռը բաց, ա՛յ տնավեր,
Տե՛ս՝ ինչ է քեզ բերել նվեր.
Եղսոն ուզեց, շատ բան ուզեց,
Հակոն ըսավ, կուտամ, ըսավ,
Եղսոն ոչինչ ձեռք չբերեց,
Իր մուրազին Հակոն հասավ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)