փակել փակել

Էլիկո

Խոսք: Հովհաննես Ղուկասյան
Երաժշտություն: Ա․ Այվազյան
Իրար մոտ են մեր տները,
Սարերումը մեր ձնհալ է,
Ծաղկեցին ողջ հովիտները,
Ծաղկավառ իմ գենացվալե։

	Կախարդիչ է թո ժպտալը,
	Երազում եմ համբույր տալդ,
	Աղբյուրի պես ջինջ, զուլալ է
	Քո հայացքը, գենացվալե։

Էլիկո, Էլիկո,
Այս իմ երգը դու մի մոռանա,
Էլիկո, Էլիկո,
Մեր սիրո երդումն է նա․․․

	Մի կտրի դու սիրո թելը,
	Սիրածին դա արցունք տալ է
	Ջահելի սիրտը կոտրելը
	Շատ ափսոս է, գենացվալե։

		Աշխարհի մեջ քո նմանը,
		Ա՜խ, գտնելը դժվար բան է,
		Քո հայացքը շողուն լալ է,
		Թանկագին իմ, գենացվալե։

Էլիկո, Էլիկո,
Այս իմ երգը դու մի մոռանա,
Էլիկո, Էլիկո,
Աեր սիրո երդումն է նա․․․
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)