փակել փակել

Լուվանա

Խոսք: Վաղարշակ Լալայան
Երաժշտություն: Վաղարշակ Լալայան
Փոքրի՛կ մի տնակ,
Փոքրիկ գետի ափին,
Փոքրի՛կ աղջնակ,
Սիրունիկ, սիրունիկ։
	Տեսա ես հանկարծ ու գգվեց իմ հոգին,
	Ու գգվեց իմ հոգին այդ փոքրիկ հրաշքով։
	Իսկ սիրտս թփրտած կրծքիս տակ։

	Լուվանա, Լուվանա, Լուվանա, Լուվանա, Լուվանա․․․

Փոքրիկ գեղեցկուհին,
Լուվանա սատանան,
Բացեց ինձ համար
Նոր աշխարհ, նոր աշխարհ։
	Սիրեցի ես նրան, սիրեցի անսահման,
	Իսկ նա իրեն հերթին, այդ փոքրիկ սատանան․
	Դե սատանան, մնում է Սատանա․․․

	Լուվանա, Լուվանա, Լուվանա, Լուվանա, Լուվանա․․․

Եվ այդպես երկուսով,
Փոքրիկ գետի ափին,
Ապրում էինք երջանիկ
Միասին, միասին։
	Ու կարծես թե ոչ ոք, ոչ մի ուժ երկնային,
	Չէր կարող բաժանել մեր սիրող սրտերին․․․
	․․․

	Բայց կատարվեց հանկարծ անսպասելին,
	Ինչ որ աղմուկից հանկարծ արթնացա
	Եվ նոր հասկացա,
	Որ այդ ամենը երազում տեսա ․․․

	Լուվանա, Լուվանա, Լուվանա, Լուվանա, Լուվանա․․․
Աղբյուրներ: Վաղարշակ Լալայան


Երևան 1989թ․