Նազլու յարս ի՞նչ էլավ, անգին քարս ի՞նչ էլավ,
Սար ու ձոր ման եմ գալի, ծաղկած ծառս ի՞նչ էլավ,
Նողդասս ավալ-ախր, քարդիգարս ի՞նչ էլավ, օսկե,
Օսկե վարաղով գրած զառ դավթարս ի՞նչ էլավ,
Հընդըստանեմեն էկած նուրդիգարս ի՞նչ էլավ,
Էս աշխարքիս իմ կյանքս րուզիգարս ի՞նչ էլավ։
Մե յար ունիմ գովելու, ինչ որ ասիմ, սազ գուքա,
Քաղցր իխտիլաթ գիտե, հիտն սազ ու բազ գուքա,
Ում տանը ղոնաղ կերթա, տակն փիանդազ գուքա,
Ինքը մե դրոշի նըման, ջեյրանի պես ման գուքա։
Էշխիդ ջունուն եմ դառի, ման իմ գալի ավարա,
Ինքդ քիզն ու քիզը սրտիդ մեջը փիքր արա՛,
Շատ ախ ու վախ քաշելեն սիրտս դառել է յարա,
Լերդ ու թոքս խորովիլ է, ջիգարս է փարա-փարա,
Գոզա՛լ, աստված կու սիրես, իմ դարդերուն ռահմ արա՛,
Բլբուլի սիրեկանն վարդի խարս ի՞նչ էլավ։
Ծոցեմեդ հուտ է գալի, հիլ, միխակ, դարչին է,
Աջայիբ սեյրանգահ է, մեջն Չինումաչին է,
Ծոցումըդ է մե ջուխտ շամամ, ջավահիր է, անգին է,
Էդ քու էրեսիդ խալն թամամ աշխարքի գին է,
Ծովի միջեմեն հանած լալ գոհարս ի՞նչ էլավ։
Ով սիրելի բարեկա՛մք, իմացիլ եք, տեհիլ եք,
Իմ յարս շատ սիրուն էր, ով տեսիլ եք, մայիլ եք,
Պըտըտելու գընացեք, չորեք դիմաց փայ էլեք,
Էս իմ կյանքս խավրիլ է, աշխարհումս զայ էլեք,
Թիֆլիզ-Նարգիզի յարը թաղ թումարս ի՞նչ էլավ։