Հերոսական ընկերներով միասին
Կայծակի պես դու շանթեցիր թշնամուն,
Իդեալների վեհ դրոշը քո ձեռքին՝
Քաջի մահով ընկար պատվի սուրբ դաշտում։
Քո սիրելի հայրենիքում նոր, ազատ,
Որ քեզ տվեց դյուցազնի կամք ու կորով,
Ամեն մի սիրտ մորմոքում է քեզ համար,
Եվ գլուխներն խոնարհում են հարգանքով։
Քո ճակատը՝ հաղթանակով պսակված,
Սեր պատմության մեջ քայլում ես դու փառքով,
Եվ ահա մեր ճակատները խոնարհած,
Գործիդ հանդեպ բարձրանում են պարծանքով։
Մեր ցասումը, մեր վրեժը, ո՛վ հերոս,
Քո երկաթե բազուկի մեջ դու տարար,
Եվ զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս,
Ոսոխի դեմ դարձար վահան ու պատվար։
Քեզ հավերժ փա՛ռք... Հանգչիր խաղաղ ու անդորթ,
Նոր հերոսներ կկայծակեն քո հետքով,
Հայաստանը կբողբոջի նորից-նոր,
Կզարդարի քո շիրիմը վարդերով։