փակել փակել

Քյոռօղլի

Խոսք: Ղազարոս Ստեփանի Աղայան
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
Ա՛յ Քյոռօղլի, ջա՛ն, Քյոռօղլի՛,
Քեզ խաբեց Համզան, Քյոռօղլի՛,
	— Հա՜յ, հա՛յ, հա՜յ...
Բայց որ դարձար դու ջաղացպան,
Կանչիր թող գա, ջա՛ն, Քյոռօղլի, ջա՜ն,
	Ջա՜ն, Քյոռօղլի՛, ջա՜ն,
	Զա՜ն, Քյոռօղլի՛, ջա՜ն։

Մարդուս բախտն էլ ահա այսպես,
Պտտվում է ջաղացի պես.
	— Հա՜յ, հա՜յ, հա՜յ...
Մեկ օր ահռելի վիշապ ես,
Մեկ օր ջաղացպան, Քյոռօղլի՛, ջա՜ն,
	Ջա՜ն, Քյոռօղլի՛, ջա՜ն,
	Ջա՜ն, Քյոռօղլի՛, ջա՜ն։

Թեև Ղռաթիցը զրկված,
Բայց թուր ունիս վրադ կախած,
	— Հա՜յ, հա՜յ, հա՜յ...
Համզան ստրուկ թոկից փախած,
Բայց դու էլի ջա՜ն, Քյոռօղլի՛, ջա՜ն,
	Ջա՜ն, Քյոռօղլի՛, ջա՜ն,
	Ջա՜ն, Քյոռօղլի՛, ջա՜ն։

Բայց դու էլի Քյոռօղլին ես,
Ժողովրդի սիրելին ես,
	— Հա՜յ, հա՜յ, հա՜յ...
Թեկուզ ջաղացպան էլ լինես,
Քեզ պատիվ կտան, Քյոռօղլի՛, ջա՜ն,
	Ջա՜ն, Քյոռօղլի՛, ջա՜ն,
	Ջա՜ն, Քյոռօղլի՛, ջա՜ն։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)