փակել փակել

Կուժն առա ելա սարը

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Կուժն առա, ելա սարը,
Չգտա ֆիդան յարը։
Ֆիդան յարը ինձ տվեք,
Չքաշեմ ահ ու զարը։

Մեծ սարի հովին մեռնեմ,
Շեկ տղի բոյին մեռնեմ,
Մի տարի ա չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնեմ։

Բլբուլը դարի վրա,
Խնձորի սարի վրա.
Սիրած սիրածի տային,
Չոր գետնին՝ քարի վրա։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)