փակել փակել

Դիլբար

Խոսք: Չերքեզ
Երաժշտություն: Չերքեզ
Յարաբ ես քեզ ի՞նչ եմ արել,
Քեֆիդ խիստ կպել ա, դիլբար․
Չիլնի ինձանեն դուշմանս
Քեզի բամբասել ա, դիլբար։

Ոչո՛վ չէր խաբար իմ բանս,
Որ քեզ ղուրբան կանեմ ջանս,
Նահախ ինձի ջազա տալս,
Հոգուդ շատ մեղք էլ ա, դիլբար։

Հագել ես դեղինն ու ալն,
Ի՞նչ ա քու սրտիդ խիալն,
Դալդա տեղեն մտիկ տալն,
Էլ ի՞նչ համբերել ա, դիլբար։

Հաղթել ա նամուս ու առն,
Ո՞ւր ա մեր կապած իղրարն,
Իմ տեղան ձեն կտա քարն,
Էլ ի՞նչ չարչարել ա, դիլբար։

Ի՞նչ կլինի գամ, սիրտս առնես,
Չուն որ ամեն ցավիս ճար ես,
Չերքեզի բաֆալու յարն ես,
Աստված պարգևել ա, դիլբար։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)