Ամպերը հեզ, հյուր կգան քեզ երամ-երամ,
Բարև կտան, կխոնարհվեն, երամ-երամ,
Գոհար արցունք, շաղ կշաղեն երամ-երամ,
Խուստուփա սար:
Անուշ սերս սառնաղբյուրիդ մոտ է նորել,
Ուխտավորի աղոթքների հետ է նորել:
Գագաթիդ եղնիկը,
Խաչազարդ լեռնիկը,
Կապուտակ երկինքը,
Բույր դարձան իմ հոգուն,
Հուր դարձան իմ հոգուն,
Հույզ դարձան իմ հոգուն,
Շողակ ես դու:
Որքան սարվոր դեպ քեզ կուգան բույրդ առած,
Օրհնանք կտան ու կգնան բույրդ առած,
Հովեր կիջնեն տաք ձորերին բույրդ առած,
Խուստուփա սար:
Անուշ սերս լուսնեղջյուրիդ հետ է նորել,
Ու ծիր կաթին գոտի կապած սեր է խորհել:
Իմ առաջին սրինգն առած քո կատարին,
Ես մի փոքրիկ սարվոր դառա քո կատարին,
Առաջինը աշխարհ տեսա քո կատարից,
Խուստուփա սար:
Անուշ սերս կանչող զանգ է անհունիդ պես,
Չարին հաղթող Ծավի արծիվ Հունանիդ պես:
Աշոտն ասաց մեծ պապերի հետքերն էնտեղ,
Դավիթ Բեկի, Մխիթարի գործերն էնտեղ,
Երկնասլաց, հայրենապահ բերդերն էնտեղ,
Խուստուփա սար:
Անուշ սերս վեհացել է բաձունքիդ պես.
Դարի ակունք, երգի ակունք, օրհնում եմ քեզ:
Գագաթիդ եղնիկը,
Խաչազարդ լեռնիկը,
Կապուտակ երկինքը,
Բույր դարձան իմ հոգուն,
Հուր դարձան իմ հոգուն,
Հույզ դարձան իմ հոգուն,
Շողակ ես դու: