փակել փակել

Մախմուր աղջիկ

Խոսք: Սիլվա Կապուտիկյան
Երաժշտություն: Խաչատուր Ավետիսյան
Մախմուր աղջիկ,
Քիչ տխուր աղջիկ,
Աչքերդ հազարախոս,
Շուրթդ լուռ աղջիկ։

	Երնեկ նրան,
	Ով որ կանգնի քո դռան,
	Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ։
	Ով որ կանգնի քո դռան,
	Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ։

Նազով աղջիկ,
Թուխ մազով աղջիկ,
Ծաղիկ ես, չթառամես,
Մուրազով աղջիկ,

	Մնա քնքուշ,
	Բուրիր բույրով քո անուշ,
	Աշխարհ լցրու երազով, աղջիկ։
	Բուրիր բույրով քո անուշ,
	Աշխարհ լցրու երազով, աղջիկ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)