Մով գիշեր է, աստղերը սրտում
Երևանն է ժպտում,
Զով այգին է երգում այս գիշեր,
Քեզ եմ ես հիշել։
Եվ այգու մեջ վարդերն են բուրում,
Հին հուշեր են բերում,
Վառ երգերն են ծնվում իմ կրծքում,
Քե՛զ եմ ես երգում։
Քե՛զ եմ հիշել,
Իմ այս երգն եմ հյուսել․
Քեզ ծանոթ այգու մեջ այս գիշեր
Քե՛զ եմ ես հիշել․․․
Ինձ թովում է առվի երգն անուշ,
Դա քո ձայնն է քնքուշ,
Եվ թվում է գալիս ես իմ քով,
Դու մեր հին երգով։
Իմ սրտի մեջ, ջահել իմ հոգում,
Երևա՛նն է երգում,
Մեզ ծանոթ այգու մեջ այս գիշեր
Քե՛զ եմ ես հիշել։
Քե՛զ եմ հիշել,
Իմ այս երգն եմ հյուսել,
Քեզ ծանոթ այգու մեջ այս գիշեր
Քե՛զ եմ ես հիշել․․․
Եվ հիշում եմ կյանքիս լույս բերող
Քո աչքերը գերող,
Եվ հայացքն եմ հիշում քո քնքուշ,
Եվ երգերդ անուշ։
Եվ քայլում եմ զմրուխտ այգու մեջ,
Ծառուղով մեր անվերջ,
Քո սիրած այգու մեջ այս գիշեր
Քե՛զ եմ ես հիշել․․․
Քե՛զ եմ հիշել,
Իմ այս երգն եմ հյուսել,
Քե՛զ ծանոթ այգու մեջ այս գիշեր
Քե՛զ եմ ես հիշել․․․
Քեզ եմ ես հիշել․․․