փակել փակել

Հույս

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Առավոտը շատ մոտ է, լույսը շողալուն քիչ մնաց.
Խավարը ընկավ գետին, արևը գալուն քիչ մնաց.
Համբերանքդ ծով արա, հույս ու հավատդ պինդ պահիր,
Ո՜վ, գիշերից ձանձրացող, բախտիդ խաղալուն քիչ մնաց:

Լուսնի պաղ երեսից շուտով կազատվիս, մթնակյաց,
Ջերմ ու կարմիր արփենու կայծը եռալուն քիչ մնաց,
Ցերեկը եկավ տիրեց գիշերային ամրոցներուն,
Խավարը հոգու հետ է, յուր կյանքը տալուն քիչ մնաց։

Լուսաբերը մթության թագուհու տեղ գահ բարձրացավ,
Ցնծության երգեհոններու որոտալուն քիչ մնաց։
Մարտի տասն է, Ջիվանի, սխտոր ունիս, շուտ վերջացուր,
Գարուն է արդեն, գիտենք, ամպը գոռալուն քիչ մնաց է:

1889
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)