փակել փակել

Չոր չոլերը ծաղկալ են

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Զանգեզուրի չոր չոլերը ծաղկալ են,
Յարիս օբան հեն ա կանաչ սարումը,
Էլ ծուն չի կյա, մեծ ըռոնին թախկալ ա,
Մարդկանց քեփը շատ լավ ա էս տարումը:

Քինամ տեսնամ իմ յարը հի՞նչ պանի յա,
Բոյը ղումաշ, անումը Նազանի յա,
Համ էլ գիդամ` թա վեր մետքը կյալի յա,
Կանչեմ, մնանք Խընձատին էն քարումը:

Կարմիր ձին եմ նստել, վեր ինձ շուտ տանի,
Էն ախճկան շատ հավան ա իմ նանի,
Ասում ա` ում վեր լավ յար ունի` դարդ չոնի,
Էնպես կա վեչ մեր Կյուրուսին ծորումը:

Ակնին ջուրը քլքլթալի գնում ա,
Տես ծաղիկը ծաղկի հետը խոսում ա,
Օբից դուրս եկ, սիրտս քեզ թունդ օզում ա,
Եկ նստենք Ղուրղա թիփին ղընշարումը:

Իրանց խալխը գյուդում են, վեր ինձ սիրում ա,
Վեր խաղ ա ասում, մարդի քեփը պուրում ա,
Կանչեմ, շուտ կա, սերը սիրտըս քերում ա,
Մին կա լըսի հինչ եմ ասում լարումս:

Կոլան երկալ, եկ ախպույրը` ցորտ ջրի,
Ջանիդ մատաղ, ես աշղը եմ, ինձ սիրի,
Լավ խաղ անենք եսնա դու` <<սիրի-սիրի>>,
Հմանչիլ մի մեր էս ազատ դարումը:

Իշկի կյամ չի, էս խե սհենց ինձ խանչում ա,
Էն չոբանն էլ շվավը հունց կանչում ա,
Բա էն քամին էն ծաղկին խե պաչում ա,
Չիմ ճարալ են, մընը կա ոչ դառումը:

Նա մեղք չունի, մեղքը չիմ ինձանում ա,
Վեր քունում ա, ուշքս-խելքս տանում ա,
Սերտը մաքուր, պան գիդող մըն խանում ա,
Ասեց` ինձ տար, հերս հեն ա վարումը:

Քեզ տեսնողը կասի էս հյուր բալա յա,
Խալ երեսդ նոր դուրս եկած լալա յա,
Քեզ տանիլը թամամ խաթա բալա յա,
Մին եկ իրար խտտենք Ափուն թառումը:

Ձեռքին խոսող սազին մատաղ իմ յարի,
Կլկլացող սասին մատաղ իմ յարի,
Էն քաղցր նեփասին մատաղ իմ յարի,
Մըն կխտար ա կյուրունքվա վարդաստանումը:

Բա վեր կյա վեչ, թայթուշի մոտ հունց կանեմ,
Առանց յարի տունը հինչ խաբար տանեմ,
Նանուն ըսեցի` տանը եշի, շուտ կյամ եմ,
Քինանք ման կյանք Կյուրուսին բըլվարումը:

Սասըս լսեց, յավաշ-յավաշ տես կյամ ա,
Խաղս ասեմ, քեփս քյոք ա, լավ դամ ա,
Աշըղ, ածի ուրախ մըն թարաքյամա,
Սերը սեր ա` սարումը, թե ըրանումը:

Չոբան ախպեր, խոր տեղան մըն էլ ածի,
Վեչխարդ թող մեր գյունումը ըրածի,
Աշըղ Աշոտ, վեր ետնիր վառվածի,
Սերըդ կըրեմ խաս այլուխիս կարումը: