փակել փակել

Տխուր ներկան

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Հայաստանում հայ չմնաց, կոտորեցին թուրքերը,
Հայի արյունով ներկվան Հայաստանի դաշտերը,
Այսքան հայի միս ուտելով չկշտացավ Սուլթանը,
Հայի գլուխ թռցնելով բթացան սուր սրերը։

Ոչ Ալփասլան, ոչ Լինկթեմուր, որ Չինգիզխան, ոչ Բուղան
Չեն կատարել այս տմարդի գայլավայել գործերը,
Հզոր արծվի ահեղ ձայնը մինչ չհնչե Հյուսիսից
Այդ անիրավ մարդասպանից չեն ազատվիլ հայերը։

Տաճկահայերի կյանքի հետ խաղ է անում Եվրոպան,
Պիղատոսի վճիռ կուտա խփելով յուր աչքերը,
Տաճկահային գայլերուց փրկելու համար գործ է պետք,
Եթե ոչ կոպեկ չարժիլ ցավակցական խոսքերը։

Ինչ կպահանջեն հայերը, որ չի տալիս Թուրքիան,
Մարդավայել, կյանք վարել՝ այս է բոլորի իղձերը,
Մարդասեր, աստվածասեր մեծ ազգի ազնիվ արյունով
Երջանկացան հայերին բախտակից շատ ազգերը։

1896
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)