Ալ երեսդ ալա է,
Բացված կարմիր լալա է,
Նայվածքդ, սիրուն աղջիկ,
Գլխիս դարդ ու բալա է։
Եղնիկի պես ծուռ մի՛ աշե, սիրուն ջան,
Ջահել սիրտս դու մի՛ մաշե, սիրուն ջան։
Այրող սերդ սառել է,
Սիրտդ ինձնից դառել է,
էդ քո նայել, ժպտալդ
Խելքս գլխիցս առել է։
Եղնիկի պես ծուռ մի՛ աշե, սիրուն ջան,
Ջահել սիրտս դու մի՛ մաշե, սիրուն ջան։
Հագածդ նուրբ տարազ է,
Հասակիդ լավ կսազե,
Քեզ հետ ասել, խոսելը
Ե՛վ ցավ է, և՛ մուրազ է։
Եղնիկի պես ծուռ մի՛ աշե, սիրուն ջան,
Ջահել սիրտս դու մի՛ մաշե, սիրուն ջան։