փակել փակել

Փահրադըն միռած Շիրինն ասաց ղարեն էրված իմ

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Փահրադըն միռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ․
Քաշվիլ է վարդըն, մօդ չի թուղնում՝ չարէն էրված իմ․
Բըլբուլըն ասաց՝ վարդիս խաթրի խարէն էրված իմ․
Տասնումէկ ամիս մունջ իմ կացի՝ տարէն էրված իմ։

Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ։

Չըկայ փաչայի խազինումըն մալ քիզի լայիղ․
Հալա չին գուրձի Քիրմանումըն շալ քիզի լայիղ․
Օսկէ մատնումըդ դուն դըրիլ իս լալ քիզի լայիղ․
Հագիլ իս ատլաս՝ ռանգն է գուլգազ-ալ քիզի լայիղ։

Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ։

Խօսքիրըդ՝ քաղցըր, լիզուդ՝ շաքար՝ շարթի միջումըն․
Գարունքվան ծա՛ղիկ, բաց իս էլի մարտի միջումըն․
Մազիրըդ ռեհան՝ փաթըթած է վարդի միջումըն․
Կանանչ տերիվէն նամ չըկաթի զարդի միջումըն։

Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ։

Սայաթ-Նովէն իմ, էնդո՛ւր գուլամ դարդիրըս արբաբ․
Մազիրըդ ռեհան, կլապիտօն է, հուսիրըդ՝ շարբաբ․
Բարակ ղամաթիդ խիստ սազ գուքայ դիբա ու զարբաբ։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)