փակել փակել

Յայլի ճամփան դուրան ու դուրան է

Խոսք: Մուրադ Մշեցի (Մուրադ)
Երաժշտություն: Մուրադ Մշեցի (Մուրադ)
Յայլի ճամփան դուրան ու դուրան է,
Սարվոր աղջիկ իմ հոգին կհանե,
Աղջիկն իմն է, պաքն իմն է, պաքն իմն է,
Ծոցի պահած տաքն իմն է, տաքն իմն է։

	Խորոտ խորոտիկ է, խաս ու խատուտիկ է,
	Կխնդա խնդմնդա, մե ոսկե հատիկ է։
	Կատվի նման թռվռա, մեջ իմ ծոցի խլվլա,
	Ախ խլվլա խլվլա,  էրա վառա վառվռա։


Դոշիդ համը գասմեյու մանանա,
Դոշվիդ փակե ուրիշին մի բանա,
Ախ մի բանա,  թուր թվանքի բանա,
Դու հոժար ես, մի բռնե մահանա։

	Խորոտ, խորոտիկ է, խաս ու խատուտիկ է,
	Կխնդա խնդմնդա, մե ոսկե հատիկ է։
	Կատվի նման թռվռա, մեջ իմ ծոցի խլվլա,
	Ախ խլվլա խլվլա, էրա վառա վառվռա։


Նմանիս նախշուն լոր, ինչ ասիմ ես քու մոր,
Չի թողե գաս մեջ ձոր, մենակ եմ մոլոր։


Երկու յար ունիս, ախ դու տնավեր,
Նոր եմ տուն շինել, մի արա ավեր,
Ուր էլ որ երթամ ճամփաս ձեր դուռն է,
Իմ պապակ սրտի ջուրը ձեր գուռն է։

Իմ մտքի միջին մենակ դու էս,
Իմ պապակ սրտի ջուրը դու էս։


Նմանիս նախշուն լոր, ինչ ասիմ ես քու մոր,
Չի թողե գաս մեջ ձոր, մենակ եմ մոլոր։
Հանդի միջի լալա, ախ դու մեկ մոր բալա
Ուսիդ նախշուն շալա, թշիդ սև խալա։


Երկու յար ունիս, ախ դու տնավեր,
Նոր եմ տուն շինել, մի արա ավեր,
Ուր էլ որ երթամ ճամփաս ձեր դուռն է,
Իմ պապակ սրտի ջուրը ձեր գուռն է։

Իմ մտքի միջին մենակ դու էս,
Իմ պապակ սրտի ջուրը դու էս։

Հանդի միջի լալա, ախ դու մեկ մոր բալա
Ուսիդ նախշուն շալա, թշիդ սև խալա։