Սիրական յարիս կարոտ եմ, կարոտ,
Թռչում եմ հիմա ես իմ յարի մոտ։
Հե՜յ, ճամփաներ,
Մեր ճամփաներ,
Ասացեք յարիս՝
Տուն եմ գալիս։
Զինվոր էի ես սահմանում անծայր
Եվ դառնում եմ տուն ճակատով պայծառ։
Հե՜յ, ճամվւաներ,
Մեր ճամփաներ,
Ասացեք յարիս՝
Տուն եմ գալիս։
Մեր տանը այսօր սեղան կբացեն,
Ուրախ արցունքից աչքեր կթացվեն։
Հե՜յ, ճամփաներ,
Մեր ճամփաներ,
Ասացեք յարիս՝
Տուն եմ գալիս․․․