Զառ ես հագել, զարդարվել,
Հեյ ջա՜ն, Շիրակ, դու մեր պարծանքն ես դարձել.
Քո հանդերը սևահող,
ճակնդեղի քաղցր ու առատ բերք տվող։
Կոմունիզմ ենք կառուցում,
Փարոսներին հասնել, անցնել ենք ուզում․
ճակնդեղը մեղրածոր
Առատ լինի, որ մենք ապրենք բախտավոր։
Ծամերս սազ եմ արել,
Էն իմ յարին հանդում մրցման եմ կանչել,
Էն յարին յար չեմ ասի,
Որ մրցման մեջ յարը յարին չսաղի։
Մեր բերքաշեն Շիրակում ..
ճակնդեղի առատ բերքն Է մեղրանում,
Հանդի հովն Է մեզ կանչում,
Շիրկանալի առուներն են կարկաչում։
Սերն անուշ Է հանդերում,
Սիրող սրտին հանդի ծաղկունքն Է բուրում,
Երգն Է հնչում անդադար,
Սիրո երգեր, սիրո կանչեր խանդավառ։
Տրակտորը սազ եմ արել,
Էն իմ յարին հանդում մրցման եմ կանչել.
Էն յարին յար չեմ ասի,
Որ մրցման մեջ յարը յարին չսազի։