փակել փակել

Երգ խաղաղության

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Քո թևերի տակ իմ Երևանը
Թող միշտ անվթար, ապահով լինի,
Ճախրիր աշխարհում, քո օթևանը
Թող ամեն հովիտ, ամեն ծով լինի:
	Ո՜վ խաղաղություն, դու վառ գարուն ես,
	Մեր մանուկների թոթով լեզուն ես:

Մեր ազատ երկրում հյուսել ես բույնդ,
Թափահարում ես թևերեդ սպիտակ,
Մենք աղավնի ենք դրել անունդ,
Եվ արծվի սիրտ ենք դրել կրծքիդ տակ:
	Ո՜վ խաղաղություն, դու վառ գարուն ես,
	Մեր մանուկների թոթով լեզուն ես:

Դու նոր ջրանցքի զվարթ ալիք ես,
Լույս ու ծաղիկ ես, պայծառ գալիք ես,
Անուշ մայրիկ ես, քնքուշ բալիկ ես,
Իմ սազը լարած միշտ երգում եմ քեզ,
	Ո՜վ խաղաղություն, դու վառ գարուն ես,
	Մեր մանուկների թոթով լեզուն ես:

Գուսան Աշոտը հավատով հստակ,
Անունն է դնում քո մեծ կոչի տակ,
Դու միշտ կհաղթես մահին դժնդակ,
Աշխարհին ծագող անմար արեգակ:
	Ո՜վ խաղաղություն, դու վառ գարուն ես,
	Մեր մանուկների թոթով լեզուն ես: