փակել փակել

Զինուորին երգը

Խոսք:
Երաժշտություն:
Ես եմ քաջ զինուոր
Չունիմ մաքուր շոր,
Հրացանը ձեռքիս
Շրջեմ ամեն օր։

	Քայլ մ'առաջ, քայլ մ'ալ յետ
	Դիմենք մենք իրար հետ,
	Փշրեցէք թշնամին,
	Այս խօսքերս լըսուին
	Դէհ եղբայրք, ըշտապով
	Քայլ փոխենք մենք շուտով։
	Շուտ վանենք թշնամին,
	Ազատել հայրենիք։

Պարզ արեւ երկնքում
Մեզ վրայ է խնդում,
Ինչո՞ւ մեր ազգութիւն
Սիրեց միութիւն։
	Քայլ մ'առաջ, քայլ մ'ալ յետ
	Դիմենք մենք իրար հետ,
	Փշրեցէք թշնամին,
	Այս խօսքերս լըսուին
	Դէհ եղբայրք, ըշտապով
	Քայլ փոխենք մենք շուտով։
	Շուտ վանենք թշնամին,
	Ազատել հայրենիք։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)