փակել փակել

Կոլխոզական սիրերգ

Խոսք: Վ․ Հարությունյան
Երաժշտություն: Ե․ Սահառունի
	»Տղա«
Տրակտորով վարել եմ արտը,
Արտում ծաղկար, դու իմ վարդը,
	Դու իմ վարդը,
	Սերն ու զարդը,
Թե որ դու կաս, էլ ի՞նչ է ինձ դարդը։

	»Աղջիկ«
Հողի կրծքում խորն է հերկդ,
Իմ սրտում էլ՝ քաղցր երգդ,
	Քաղցր երդդ,
	Անուշ տեսքդ,
Յար, սրտիս սերն էլ թող լինի բերքդ։

	»Տղա«
Արտերի ցորենը խաս է,
Հասկը քեզ պես ոսկեվարս է,
	Իմ մուրազը,
	Ոսկեվարսը,
Ջա՜ն, իմ հոր ու մոր գովական հարսը։

	»Աղջիկ«
Արտ ու տուն լցրել է բարը
Իմ կոլխոզնիկ ջիվան յարը,
	Ջա՜ն, իմ յարը,
	Մինուճարը,
Իմ սրտի, իմ սիրո դեղն ու ճարը։

	»Տղա«
Ունքդ կամար, աչքդ նուշ է,

	»Աղջիկ«
Մեղր ու շաքրից սերդ անուշ է։

	»Միասին«
	Սերն անուշ է,
	Յարն անուշ է,
Ջա՜ն, սովետական երկիրն անուշ է։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)