Հարազատ զավակ
Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Հարազատ զավակը, լավ կաթնակերը,
Ծնողների անունը չի մոռանալ,
Ասվերսի պալատի մեչ Եսթերը
Իրան ազգը և անունը չի մոռանալ:
Քաղաքը դուր չի գալ գյուղի զավակին,
Կուզե մեջը մնալ իրա վիճակին,
Ոսկե վանդակի մեջ պահես սոխակին,
Փշով պատած յուր բունը չի մոռանալ:
Ջիվան, ազգությունը ուրիշ համ ունի,
Ազգության մեջ մարդս բարեկամ ունի,
Ամեն մի կենդանի ջոկ երամ ունի,
Եվ ոչ մեկը իրանը չի մոռանալ:
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)