փակել փակել

Մախուխն ու ոխչըրի միսըն կըռվեցան *

Խոսք: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Երաժշտություն: Սայաթ Նովա (Հարություն Սայադյան)
Մախուխն ու ոխչըրի միսըն կըռվեցան,
Ամէն մէկն ասում էր․«Մազէն յիս իմ,
Քու մէջըն ի՞նչ ղըվաթ կա, ի՞նչ իս դուս տալի,
Մարդու ղըվաթ տըվողն ու փազէն յի՛ս իմ»։

Մախուխն ասաց․ «Օխտըն շաբաթ պաս ունիմ,
Գըլխիս ծառայ օխտըն նուրահարս ունիմ․
Համիմ, սըխտուր, պիտնա ու պըռաս ունիմ․
Աթամորդու սըրտի մուրազըն յի՛ս իմ»։

Ոխչըրի միսն ասաց․ «Իմ մէջն է համըն․
Կու դընին փըլաւումըն՝ կու քաշին դամըն․
Ինձ մաթլաբէն կ’օծին «քիզ կ’օծին ջամըն․
Ջիգրու կու պատռեցնիմ, քու ջազէն յի՛ս իմ»։

Մախուխն ասաց․ «Քանի փըքվիս, պատըռվիս,
Պիտի վուր պաս պահիս, հազար փըշըրվիս,
Միղքիրէդ դարձ գաս ու պիտի հաղուրդվիս․
Դըժուխքի ու դըրախտի ղազէն յի՛ս իմ»։

Ոխչըրի միսն ասաց․ «Պակսիլ է օրըն,
Դիփունն ինձ ին գովում՝ քաչալն ու քօռըն․
Քիզ կու քօռացընէ իմ մատղի զօրըն,
Լաւաշում փաթաթած թավազէն յի՛ս իմ»։

Սայաթ-Նովէն ասաց․ «Խօմ գի՛դիք՝ օձ իմ․
Գ’ուզիք էրկսիդ մէտի մէբաշ սըղոցիմ,
Կու վիկալնիմ ձիզ՝ մութըն տիղը կ’օծիմ,
Կողպեքըն կու դընիմ՝ ձիր ռազէն յի՛ս իմ»։
Աղբյուրներ: Սայաթ-Նովա կայք (http://www.sayat-nova.am)


* Այս խաղի հեղինակային պատկանելությունը Սայաթ֊Նովային չի երաշխավորվում, այն հայտնաբերված է այլ աղբյուրներում: