Հասօի երգը
Խոսք: Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան)
Երաժշտություն: Ալ․ Քալանթար
Ահա՛ ծագեց կարմիր արեւ,
Տաք եւ պայծառ է օրը․
Դէ՛հ, քաշեցէք սիրուն եզներ
Յառա՜ջ տարէք արօրը։
Վարը վարենք, ակօս փորենք
Խոր ակօսներ հողի մէջ,
Սերմ ցանենք որ հունձք հնձենք
Ցորեան դիզենք կալի մէջ։
Կը գայ ձմեռ - մենք վախ չունինք -
Ուրախ կ'անցնի մեր օրը,
Ուտելու միշտ պաշար ունինք։
Լի եւ կուշտ է մեր փորը։
Դէհ քաշեցէ՛ք, սիրուն եզներ
Շուտով վարենք արտերը․
Թող չասեն մեր դրացիները՝
Ծոյլ են Հասօի եզները։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)