փակել փակել

Զեփյուռ կդառնամ

Խոսք: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Երաժշտություն: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան)
Զեփյուռ կդառնամ, մեղմիկ, աննման,
Սարերից կիջնեմ նստեմ քո դռան,
Սիրուցդ վառված ասպետի նման,
Թուրս կդնեմ քո այգու դռան:

Ու քեզ կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե, յար ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,
Սիրուցդ հարբած, մեռնեմ քո դռան:

Գարուն կդառնամ մտնեմ քո այգին,
Բլբուլի նման փարվեմ քո վարդին,
Քո Շահենն եմ, յար, հազար խաղերով,
Եկել եմ դուռդ մատաղ քո կյանքին:

Էլի կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե, յար ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,
Սիրուցդ հարբած, մեռնեմ քո դռան:
Աղբյուրներ: Շահեն - Գուսան Հայաստանի (Սովետական գրող 1977)