փակել փակել

Գիշերը շաղ է իջել

Խոսք:
Երաժշտություն:
Գիշերը շաղ է իջել
Մարգերը թաց են
Ծաղիկներն են արթնացել
Դու դեռ քնած ես։

	Քնիր անգին, նիրհը քո
	անուշ լինի թող
	Աչիկներիդ ոչ երբեք իջնի վշտի ցող։

Գուցե ուշ ես դու քնել
Արդուն ես կացել,
Գուցե ամբողջ գիշերը
Ինձ ես երազել։

	Քնիր անգին, նիրհը քո
	անուշ լինի թող
	Աչիկներիդ ոչ երբեք իջնի վշտի ցող։

Ինչպես ասեմ հավքերին,
Որ չծլվլան,
Չխանգարեն նիրհը քո
Դու իմ աննման

	Քնիր անգին, նիրհը քո
	անուշ լինի թող
	Աչիկներիդ ոչ երբեք իջնի վշտի ցող։