Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի։
Մեր փոքրիկ հողի, դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։
Երևան դարձա՜ծ, իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի։
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն։
Մենք արյան կանչեր, ունենք մեր սրտում,
ԱՆկատար տենչեր, ունենք դեռ շատ։
Մեր կանչն առանց քեզ, իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք, տենչն էլ կսառչի։
Երևան դարձա՜ծ, իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի։
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն։
Կյանքում ամեն սեր, լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ, քեզնով արբել։
Տաք է սերը մեր, շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր, զիգ դարերիդ պես։
Երևան դարձա՜ծ, իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի։
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն։