Նորից գարուն եկավ, գարուն աննման,
Նորից ես քեզ տեսա, ով իմ սիրուն յար,
Կարմիր էիր հագել, վարդի պես վառման:
Ջեյրանի պես սարերով եկար ու անցար,
Մեկ բարև էիր տալիս, այն էլ մոռացար:
Ասա ով է քո սրտում, ում ես դու սիրում,
Ինձ թողել ես դու տրտում, վարմունքով քո չար,
Ես լալիս եմ դու խնդում, ու չես անում ճար:
Ջեյրանի պես սարերով եկար ու անցար,
Մեկ բարև էիր տալիս, այն էլ մոռացար: