փակել փակել

Երգ գինւոյն

Խոսք: Մկրտիչ Պեշիկթաշլյան
Երաժշտություն:
Անմահ անուշ դու գինի,
Շատ սիրելի ես քաջին,
Զի գոյնդ արեան նմանի՝
Պատերազմաց ի դաշտին։

Բոսորափայլ քո փըրփուր
Որ մեզ ի կռիւ փըչէ հուր։
Թէ հաշտութիւն գայ արդար
Փոխի ի ցօղ զովարար։

Դափնիք քեզմով կ'առնեն ոյժ,
Կարմիր կրակոտ դու գինի
Քեզմով զուարթ եւ աշխոյժ
Կ'ըլլայ հեզիկ ձիթենի։

Քեզմով վառի բոցագոյն՝
Օրիորդին համեստ գոյն․
Կեցցեն մեր քաջ պատանիք,
Եւ նազելի գեղանիք։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)