փակել փակել

Յար քո բարակ բոյին մեռնեմ

Խոսք: Հայկական ժողովրդական
Երաժշտություն: Հայկական ժողովրդական
	>> դանդաղ, համաչափ <<
Կյանքիդ, արևիդ մատաղ,
Կանաչ տերևիդ մատաղ։
 
Յար քո բարակ բոյին մեռնեմ,
Չէ, դու կասեյիր քեզ կառնեմ։ 
 
Նամակով հիշեյիր,
Ղրկած բարևիդ մատաղ։
 
Մազերդ ոլորել ես,
Ունքերդ բոլորել ես։
 
	>> արագ, համաչափ <<
Էրթամ ընկնեմ ես սար ու ձոր,
Իմ յար խորոտ է, խորոտ,
Բերեմ քեզի կարմիր խնձոր,
Քեզի բերեմ սառը ջուր։
 
Բերեմ քեզի կարմիր սոլեր,
Քեզի բերեմ շորեր խաս,
Որ դու հագնես էրթանք չոլեր,
Ինձի մի հատ պաչըմ տաս։ 
 
Ես մինուճար, դու մինուճար,
Հենց որ աշուն գա բարով,
Կըպսակվենք մենք անպատճառ,
Անուշ երգով ու պարով։