փակել փակել

Աղջի բախտավոր

Խոսք: Հովհաննես Թումանյան
Երաժշտություն: Արմեն Տիգրանյան
Աղջի, բախտավո՛ր,
Երնե՜կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչերին:
  
            Համբարձում, յայլա՛,
            Յայլա ջան, յայլա,
            Սեր-օրեր յայլա,
            Յայլա՛ ջան, յայլա:  
  
Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես:
  
            Համբարձում, յայլա՛,
            Յայլա ջան, յայլա,
            Սար-յարեր, յայլա,
            Յայլա՛ ջան, յայլա:
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)


«Անուշ» օպերայից։
Այս խոսքերի վրա շատ տարածված երաժշտություն է գրել նաև Է․ Բագդասարյանը։