փակել փակել

Ախ մարալ ջան

Խոսք:
Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)
Ա՛խ, մարա՛լ ջան,
Կոկոնս թոռմած մնաց,
	Ջա՜ն, գյարա՜լ ջան,
Սիրտս կրակած մնաց.
	Ա՜խ, մարա՛լ ջան,
Ի՞նչ անեմ իմ ապրելը,
	Ջա՜ն, գյարա՜լ ջան.
Իմ աչքերը թաց մնաց։

Կամար ունքդ գովեցիր,
Սիրել էիր՝ ատեցիր,
Ինձ պես ուժով կտրիճին
Դու անդանակ մորթեցիր։

Ջահել եմ, ընկեր չունեմ,
Ընկել եմ ես, տեր չունեմ,
Ո՛չ վատ ասեք, ո՛չ էլ լավ.
Հարստության սեր չունեմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)